ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Անկիրթ մարդուն հեշտ է համոզել, որ նրա ապրած ողորմելի կյանքը հենց ազատությունն է, որ կա

Անկիրթ մարդուն հեշտ է համոզել, որ նրա ապրած ողորմելի կյանքը հենց ազատությունն է, որ կա
04.08.2023 | 21:03


Ազատություն ասվածը բազմադեմ երևույթ է։ Կա կենսաբանական մակարդակի ազատություն, սոցիալական մակարդակի ազատություն, աշխարհաքաղաքական մակարդակի ազատություն, որոնք միասին որոշում են անձի գումարային ազատության չափը որևէ երկրում։

Այս իմաստով անձի ազատության չափը իր առավելագույնին կարող է հասնել պետական անկախության պայմաններում միայն։

Բայց դա չի նշանակում, որ պետություն ունենալը, ինչպես կարծում են թյուրիմացության մեջ գտնվող շատերը, անհրաժեշտ ու բավարար պայման է ազատ կյանքով ապրելու համար։

Իրականում այն միայն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է մարդկանց լիարժեք ազատություն ապահովելու համար։

Բացի դրանից, ազատություն ասելով չպետք է հասկանալ կյանքից կտրված ինչ-որ աբստրակտ բան, որով մեր վայ գործիչները խելքահան են անում մարդկանց։

Ազատություն ասվածը նաև կողմնակի ճանապարհներով ու միջոցներով կարելի է չափել։

Օրինակ, եթե երկրի բնակչության թիվը բարեկեցության հետ միասին աճում է, նշանակում է՝ մարդիկ ապրում են ազատ կյանքով, հակառակ դեպքում՝ անազատ։

Խորհրդային տարիներին մեր գյուղերը աճում էին բոլոր առումներով, տնատեղերի համար մեծ պահանջարկ կար, որը նույնպես նշանակում է, որ մարդիկ ազատ կյանքով էին ապրում, հակառակ դեպքում կյանքը կլիներ անազատ, ինչպես հիմա։

Ժողովրդի ազատությունը այն չէ, երբ ինքը աղքատ ու անիրավունք է, բայց էլիտայի հերթական մի մասը ցոփ ու շվայտ կյանքով է ապրում։

Նման պոչատ ազատության կողմնակիցները միայն նրանք են, որոնք չէին տեսել պատից կախ, տեսան ճակատից կախ։

Պարզունակ, տգետ ու անկիրթ մարդուն հեշտ է համոզել, որ նրա ապրած ողորմելի ու անազատ կյանքը հենց ազատությունն է, որ կա։

Այստեղից էլ կրթական համակարգի փլուզումը՝ անկախությանը զուգահեռ, մանավանդ որ, խորհրդային իշխանությունը շատ լավ ու ամուր բուհական շենքեր էր կառուցել։

Բարի վայելում ու նորանոր հաջողություններ ազատության ոլորտում։

Ազատություն ասածը մեզ հարմար չի գալիս, և այդ ուղղությամբ մենք մեծ փորձ ունենք՝ օրինակ, Միքայել Նալբանդյանը։

Բանն այն է, որ ժամանակին Միքայել Նալբանդյանն էլ շատ էր սիրում ազատությունը, այն աստիճանի, որ Հնդկաստանից բերած փողերի մի մասը Անգլիայով անցնելու ժամանակ տվեց ազատության համար պայքարող Գերցենին ու Օգարյովին, որոնք առոք-փառոք ապրում էին այնտեղ որպես վտարանդիներ, որի համար էլ նա Կամիշինի բանտում մահացավ 36 տարեկանում։

Մեր կյանքը մեկ անգամ ևս գալիս է ապացուցելու, որ ազատության ու անազատության մասին մենք դեռ շատ մտածելիք ունենք։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 5977

Մեկնաբանություններ